Այսօր կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը: «Հրազդան» մարզադաշտում ուժերը չափեցին Երևանի «Փյունիկ»-ն ու Գյումրու «Շիրակ»-ը:
38-րդ րոպեին գնդակը Հայաստանի նորընծա չեմպիոնի դարպասն ուղարկեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տարոն Ոսկանյանը: Այդ գոլը միակը մնաց ողջ հանդիպման ընթացքում:
«Փյունիկ» – «Շիրակ»՝ 1:0
1:0 Տարոն Ոսկանյան (38′)
Լուսանկարը` «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:







































