Բրիտանական The Sun պարբերականը հրապարակել է էքսկլյուզիվ լուսանկարներ, որտեղ հայտնի մոդել Կարա Դելևինը վայր է գցում սպիտակ փաթեթ, որը նման է կոկաինի փոշու, գրում է korrespondent.net-ը:
Թափանցիկ փաթեթը ընկել էր 20-ամյա մոդելի պայուսակից, երբ նա փորձել է գտնել իր բնակարանի բանալիները: Տաբլոիդները միանգամից գրեցին «կոկաին», իսկ լուսանկարիչը հայտարարեց, որ Դելևինն այդ պահին եղել է իբր ոչ ադեկվատ ու առանց պատճառի անընդհատ ծիծաղել է:
Ինչ որ է, շվեդական H&M-ը, որը հատնի է թմրանյութեր օգտագործող աստղերի նկատմամբ անհանդուրժողականությամբ, սեփական հետաքննություն է սկսել՝ պարզելու միջադեպի պատճառները, քանի որ Դելևինը բրենդի Divided շարքի դեմքն է:
Ընկերությունում հայտնել են, որ եթե կոկաինի մասին տեղեկությունը հաստատվի, ապա Կարայի նկատմամբ միջոցառումներ կձեռնարկվեն, գրում է Daily Mail-ը:
__oPt.jpg)








































