ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում առնվազն 9 դպրոց է փակվել այնտեղ տեղադրված 9 պայթուցիկ սարքավորումների մասին հաղորդագրություններից հետո, հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Ուսումնական հաստատություններից մեկը հաղորդագրություն է ստացել նախապատրաստվող զանգվածային հրաձգության մասին:
«Ներկա պահին սպառնալիքների ճշգրտությունը հայտնի չէ: Սակայն ընդունվել են նախազգուշական բոլոր միջոցառումները` ամբողջ դպրոցական շրջանի անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է տեղի ոստիկանության հաղորդագրությունում:









































