Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Ժորդի Ալբան, Ժերեմի Մատյեն և Լիոնել Մեսսին չեն կարող մասնակցել Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչի` Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է Sport.es-ը:
Մատյոն շարունակում է ապաքինվել վնասվածքից, իսկ Մեսսին և Ալբան վնասվածքներ են ստացել Իսպանիայի առաջնության` «Ատլետիկ»-ի դեմ խաղի ընթացքում:
Հիշեցնենք, որ «Ատլետիկ»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 20-ին: Հաղորդվում է նաև, որ հանդիպմանը կարող է չմասնակցել Լուիս Սուարեսը:







































