Sunday, 21 06 2026
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին

Իրաքում ԴԱԻՇ-ի գրոհայինները անազատության մեջ են պահում մոտ 3.5 հազար մարդու. ՄԱԿ

Իրաքում ԴԱԻՇ-ի կողմից իրագործվող միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները որոշ դեպքերում կարող են որակվել որպես ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ և, հնարավոր է նույնիսկ՝ որպես ցեղասպանություն: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է իրաքյան հակամարտության պայմաններում քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին ՄԱԿ-ի՝ Ժնևում հրապարակված զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ ԴԱԻՇ-ը «շարունակում է իրագործել բռնության համակարգված և մասշտաբային ակտեր և մարդու իրավունքների ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ»: «Այդ գործողությունները կարող են որոշ դեպքերում ռազմական հանցագործություններ լինել, հանցագործություններ մարդկության դեմ և, հնարավոր է՝ ցեղասպանություն»,- ասվում է զեկույցում, որը հիմնված է բռնությունից տուժած մարդկանց վկայությունների վրա:

Հետազոտության մեջ, որն ընդգրկում է մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը, նշվում է, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները մեծ թվով խաղաղ բնակիչների են սպանել ու առևանգել: Ընդ որում՝ շատ հաճախ դա իրագործվել է «նպատակաուղղված»: Զոհերի թվում են նրանք, ում խմբավորումը համարել է իր գաղափարախոսության և կարգերի հակառակորդ, նաև պետական կառույցների հետ կապված իրաքցիներ՝ ներառյալ ոստիկաններ, բժիշկներ, իրավաբաններ, լրագրողներ: Շատ մարդկանց գործերը քննել են «ինքնանշանակ դատարանները», որոնք «ոչ միայն անթիվ մարդկանց են մահապատժի ենթարկել, այլև այնպիսի պատիժներ են սահմանել, ինչպիսին է, օրինակ, քարկոծումը»:

Փաստաթղթի համաձայն՝ 2014թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. հոկտեմբերի 31-ն Իրաքում 18.802 մարդ է սպանվել, 36.245-ը՝ վիրավորվել: Ավելի քան 3.200.000 իրաքցի ստիպված են եղել լքել իրենց տունը:

Մեծաթիվ վկայությւոններ կան, որ սպանությունները վերածվել են «սարսափելի հրապարակային ներկայացումների», երբ ԴԱԻՇ-ի անդամները գլխատել են մարդկանց, ողջ-ողջ այրել են, ճզմել են բուլդոզերներով: Տեղեկություններ են ստացվել զինվոր-երեխաների սպանության մասին, որոնք լքել են ռազմաճակատը Անբար նահանգում: Նաև ստուգված տեղեկություն կա, որ Մոսուլում ԴԱԻՇ-ն առևանգել է 800-900 երեխայի՝ կրոնական ուսուցման և ռազմական պատրաստության նպատակով: «ԴԱԻՇ-ը շարունակում է կանանց և երեխաներին սեքսուալ բռնության ենթարկել, հատկապես՝ սեքսուալ ստրկության ձևով»,- նշվում է զեկույցում:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը նշել է, որ զոհերի թիվը Իրաքում խաղաղ բնակչության շրջանում կարող է շատ ավելի մեծ լինել, և կոչ է արել վերջ դնել անպատժելիությանը, որից օգտվում է նրանց մեծ մասը, ովքեր բռնություն են իրագործում:

ԴԱԻՇ-ի գրոհայիններն Իրաքի տարածքում անազատության մեջ են պահում մոտ 3.500 մարդու, հիմնականում կանանց և երեխաների՝ ասվում է զեկույցում:

Նշվում է, որ գերիները հիմնականում եզդիներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում