Oasis խմբի նախկին վոկալիստ Լիամ Գալաղերի մոտ անաֆիլակտիկ շոկ է սկսվել այն բանից հետո, երբ նա հյուրանոցում M&M’s- ի շոկոլադ է կերել:
«Ես կուլ տվեցի կապույտը,- հիշում է Գալաղերը:- Եվ հանկարծ ինչ-որ սարսափելի բան տեղի ունեցավ. բերանս և լեզուս ուռչեցին, և ես քիչ էր մնում՝ խեղդվեի»:
Գալաղերին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկն ախտորոշել է ալերգիա:
«Ողջ կյանքումս ինչ ասես օգտագործել եմ, բայց չեմ մտածել, որ հենց կոնֆետը կարող է ինձ սպանել»,- իր տպավորություններուվ The Sun-ի հետ կիսվել է երաժիշտը:












































