MIRA (MIRA Public Observatory) աստղադիտարանի բելգիացի աստղագետները որոշել են համաստեղություն անվանակոչել վերջերս քաղցկեղից մահացած լեգենդար երաժիշտ Դևիդ Բոուիի պատվին: Համաստեղությունը բաղկացած է 7 աստղից՝ հայտնում է rosbalt.ru-ն: Դրանք երևակայական գծով միացնելու դեպքում կստացվի կայծակի պատկեր Բոուիի 1973թ. Aladdin Sane ալբոմից:
Անվանումը ոչ պաշտոնական է, քանի որ աստղերն ամրագրված են այլ համաստեղությունների մեջ՝ նշում են գիտնականները:











































