Բրիտանական հակահետախուզական MI-5 ծառայությունը հարցման արդյունքներով ճանաչվել է երկրում գեյերի համար լավագույն գործատու։ Հարցումն անցկացրել է սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող Stonewall կազմակերպությունը՝ փոխանցում է BBC-ն։
Հետազոտության շրջանակում մոտ 400 կազմակերպությունների մոտ 60 հազար աշխատակիցներ անանուն պատասխանել են կարիերայի զարգացման, գործընկերների հետ փոխգործակցության և աշխատանքի վրա ազդող այլ գործոնների մասին հարցերին։
«Բազմազանությունը կենսական կարևորություն ունի MI-5- ի համար՝ ոչ միայն այն պատճառով, որ մենք իսկապես համայնքներ ենք ներկայացնում, ի շահ որի աշխատում ենք, այլև այն պատճառվ, որ մենք հենվում ենք առավել տաղանդավոր մարդկանց հմտությունների վրա՝ անկախ այն բանից, թե ովքեր են նրանք»,- հայտարարել է ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը։
Վարկանիշի երկրորդ տեղում Lloyds բանկն է, իսկ երրորդում՝ Ուելսի ազգային ասամբլեան։
Մինչև 1990-ական թվականները MI-5-ում գեյերին աշխատանքի չէին ընդունում, քանի որ համարվում էր, որ նրանք խոցելի են շանտաժի համար։








































