Saturday, 20 06 2026
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Հանդուրժել այս ամենը չի՛ կարելի. Գևորգ Սաֆարյանի նամակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

«Նոր Հայաստան»-ի աջակից Գևորգ Սաֆարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից նամակ է գրել:

Նամակում մասնավորապես ասվում է. «Այսօր խոսքս ուղղում եմ առավելապես երիտասարդներին՝ մարդկանց, ում անվանում են անկախության սերունդ․ կախաղան հանված անկախության։ Մեր ավագ սերունդը մեզ չժառանգեց անկախություն և ազատություն՝ թողնելով մեզ այն ճահճի մեջ, որում այսօր ապրում ենք, և մենք ստիպված ենք ինքներս նվաճել մեր ազատությունը։ Ցավոք, ազատությունը դեռ ոչ մեկին չի տրվել նվեր և նաև մեզ չի տրվելու։ Ազատությունը կարելի է նվաճել միայն պայքարով և որոշ դեպքերում՝ նաև զոհաբերությամբ։ Մենք արժանի չենք ապրել նման իրականության մեջ, որտեղ տգետ և անմարդկային օլիգարխները իրենց մեր գլխին տեր ու տիրական են զգում։ Մենք մեր սեփական երկրում օլիգարխների համար ընդամենը ռեսուրս ենք, ընդամենը սպառող։ Մեր զինվորների մոտ մարդու իրավունք և ազատություն արտահայտությունները ծիծաղ են առաջացնում։

Ինձ իր նկատմամբ բռնության մեջ մեղադրող Գեղամ Խաչատրյանն իր ցուցմունքում գրել էր, որ ես դրսևորում եմ անհնազանդ վարք։ Այո, ես այլևս չեմ պատրաստվում հնազանդվել տգետ լֆիկներին և շնայսներին, անմարդկային լիսկաներին ու նեմեցներին, անօրեն ու թալանչի սերժիկների ու սաշիկների խաղի կանոններին և անօրեն ոստիկանների անօրինական պահանջներին։ Մեր երկրում իշխանության ներկայացուցիը ոստիկանը կամ պատգամավորը չէ, մեր երկրում իշխանության ներկայացուցիչը քաղաքացին է։

Մենք ենք իշխանության կրողը, այլ ոչ թե ոստիկաններն ու հաստավիզ օլիգարխները։ Հերիք է հնազանդվենք այս անօրինությանն ու անմարդկային վերաբերմունքին։ Հանդուրժողականությունը, իհարկե, լավ բան է, բայց կան բաներ, որոնք հանդուրեժլ չի կարելի։ Չի կարելի հանդուրժել, որ մի խումբ տգետ, անօրեն և անմարդկային օլիգարխներ զավթեն մի ամբողջ ժողովրդի իշխանություն ու վարվեն այդ ժողովրդի հետ ոչխարի հոտի պես։ Չի կարելի հանդուրժել, որ երիտասարդ աղջկան փողոցում ծեծեն իր քաղաքական հայացքների համար։ Չի կարելի հանդուրժել, որ որդեկորույս մայրերին փողոցներում քարշ տան, ինչպես թուրք ասկյարներին էին քարշ տալիս հայ կանանց ու աղջիկներին։ Հանդուրժել այս ամենը կնշանակի վերածվել ոչխարի հոտի։ Մենք ոչխարի հոտ չենք։ Մենք հազարամյակների պատմամշակութային արժեքներ կրող ենք, մենք մարդիկ ենք, ովքեր կարող են անգամ այս համատարած ճահճի մեջ բարձրագույն տեխնոլոգիաների ալորտում ոտք գցել աշխարհի ամենազարգացած պետությունների հետ։

Ուրեմն՝ հանդուրժել այս ամենը չի՛ կարելի։ Հերի՛ք է նստենք տներում, դո՛ւրս եկեք փողոց, փակե՛ք ճանապարհներն ու կառավարական շենքերը, ձեր պահանջներն ու դժգոհությունները խոհանոցից հանեք փողո՛ց, օգտվե՛ք անհնազանդության ձեր իրավունքից։ Դո՛ւրս եկեք պայքարի, քանի դեռ այս տականքների խունտան վերջնականապես չի վերացրել մեր պետությունը։

Սուգը հավերժ է, եթե պայքար չկա։
Գևորգ Սաֆարյան
Հունվար 2016, «Նուբարաշեն» ՔԿՀ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում