Sunday, 14 06 2026
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

Շատ էի ցանկանում մասնակցել նրան, թե ինչպես է «Բանանց»-ը վեր բարձրանում. Ացամազ Բուրաև.

«Բանանց»-ի նորեկ Ացամազ Բուրաևը երկար տարիներ Վլադիկավկազի «Ալանիա»-ում, Վլադիվոստոկի «Լուչ»-ում և ռուսական այլ ակումբներում է հանդես եկել:

Ընթացիկ մրցաշրջանի առաջին մասը Վլադիկավկազում ծնված հարձակվողն անցկացրել է Կապանի «Գանձասար»-ում՝ Հայաստանի առաջնության 12 խաղում դառնալով հինգ գոլի հեղինակ:

«Բանանց»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում 25-ում խոսել է այն մասին, թե ինչ է նպաստել տեղափոխությանը և կիսվել է իր ակնկալիքներով:

– Բոլորը գիտեն, որ «Բանանց»-ը շատ ամբիցիոզ նոր ղեկավարություն ունի՝ ապագայի մեծ պլաններով: Այդ պատճառով շատ էի ուզում հայտնվել այստեղ և մասնակցել նրան, թե ինչպես է թիմը կայանում և վեր բարձրանում: Հուսով եմ, որ այդպես կլինի:

– Դու հարձակվող ես և հարձակվողից միշտ գոլեր են սպասում: Ինքդ քո առջև դրե՞լ ես անհատական նպատակներ մրցաշրջանի երկրորդ հատվածի համար:

– Անհատական նպատակը մեկն է՝ օգուտ բերել թիմին: Ինչ վերաբերվում է գոլերին, ապա տա Աստվա՛ծ սկսեմ առաջինից, իսկ հետո կտեսնենք:

– Ինչու՞ ես ընտրել մի փոքր տարօրինակ 90 համարի մարզաշապիկը:

– 9 համարը զբաղված էր, իսկ մինչ Հայաստանի ժամանելս Ռուսաստանում խաղում էի 90 համարի մարզաշապիկով: Տարին հաջողակ էր և հուսով եմ այդպես կլինի նաև այստեղ:

– Ինչի՞ հաշվին «Բանանց»-ը կարող է շտկել ստեղծված մրցաշարային իրավիճակը:

– Դրական գործոնները շատ են՝ լավ ֆուտբոլիստներ, լավ մարզչական շտաբ: Շուրջֆուտբոլային բոլոր հարցերը բարձր մակարդակի վրա են: Եթե մի փոքր բախտներս բերի, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի:

– Արդեն մի քանի օր է աշխատում ես թիմի հետ: Ինչպիսի՞ն են առաջին տպավորությունները:

– Տպավորությունները միայն դրական են: Տղաներից մի քանիսին ճանաչում եմ, մյուսների հետ աստիճնաբար կծանոթանամ:

– Տարբեր քեզ անծանոթ լեզուները շատ են «Բանանց»-ում: Դժվար չէ՞ այդ առումով:

– Իսկապես անծանոթ լեզուները շատ են, բայց ամեն ինչ շատ հետաքրքիր է անցնում: Շատ հետաքրքիր տեստեր ենք անցնում այս օրերին, որպեսզի իմանանք, թե ինչի է ընդունակ օրգանիզմը, չափում են քաշը… Այսպիսի տեստերի կյանքում չէի հանդիպել: Շատ հետաքրքիր է և կարծում եմ հետագայում ավելի հետաքրքիր կլինի, երբ սկսվեն խաղային մարզումները:

– Ի՞նչ կցանկանայիր ասել «Բանանց»-ի երկրպագուներին:

– Ֆուտբոլիստներս խաղում ենք միայն երկրպագուների համար, իսկ մենք կփորձենք արդարացնել նրանց սպասելիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում