Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը երկրի հարավ-արևելքում գտնվող քրդաբնակ նահանգներում իրականացվող ռազմական գործողության հետ մեկտեղ նոր քայլեր է ձեռնարկելու («Քրդական հարցի») «կարգավորման գործընթացի» ուղղությամբ։
Դա մասնավորապես վերաբերելու է նրան, որ օդանավերում թույլատրվելու է քրդերենով հայտարարություններ անելը։ Բացի դրանից՝ արագություն է հավաքելու անհրաժեշտ վայրերում տեղանունների քրդերենով ճանաչողական վահանակների տեղադրումը։ Առայժմ խոսքը քրդերենով ուսուցման մասին չէ։












































