Ջեյմս Էնդրյու Բիրդի անունը կրող հիմնադրամը երկուշաբթի երեկոյան հայտարարել է ամեն տարի լավագույն ռեստորաններին և խոհարարներին հանձնվող մրցանակների այս տարվա դափնեկիրների անունները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մրցանակը սահմանել է հիմնադրամի հիմնադիրը, որը կյանքի օրոք նվաճել է «Ամերիկյան խոհանոցի հոր» տիտղոսը:
Խոհանոցային «Նոբելյան» մրցանակի է արժանացել Նյու Յորքի Blue Hill ռեստորանը, որը մասնագիտացած է ամերիկյան խոհանոցի մեջ՝ ապացուցելով, որ ամերիկյան խոհանոցը չի սահմանափակվում հոթ-դոգով ու բիգ-մակով: Ռեստորանի համար բոլոր մթերքներն աճեցվում են էկոլոգիապես մաքուր միջավայրում՝ տեղի համանուն ֆերմայում: Ռեստորանը պատկանում է Բարբերների ընտանիքին:
«Ականավոր ավագ խոհարարի» տիտղոսին են արժանացել Նյու Յորքի Momofuku Noodle Bar ռեստորանի ավագ խոհարար, 35-ամյա Դևիդ Չանգին և Չիկագոյի Blackbird ռեստորանից՝ Փոլ Կահանը:











































