ԱՄՆ-ը Չինաստանից պահանջել է դադարեցնել նավթամթերքի արտահանումը Հյուսիսային Կորեա ու հյուսիսկորեական անտրացիտի ներմուծոմը` որպես պատժամիջոց չորրորդ միջուկային փորձարկման համար, որը հունվարի 6-ին անցկացրել է Փխենյանը: Այս մասին գրում է RIA Nօvosti-ն:
Նշվում է, որ ամերիկյան կողմն այդ մասին իր գործընկերներին հայտնել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի դիվանագետների միջև հունվարի 13-ին Սեուլում անցկացված եռակողմ հանդիպմանը: Նրանք քննարկել են Հյուսիսային Կորեայի դեմ կոշտ միջոցառումների տարբերակները:
Չինաստանն այս պահանջին դեռևս չի պատասխանել:









































