Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության 2015 թվականի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը, տեղեկացնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:
Երկրորդ հորիզոնականում է կիսապաշտպան Շեյք Ն՛դոյեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում Դի Մարիան դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցումների հեղինակ:









































