Ցուրտ եղանակը ինսուլտի հավանականությունը կարող է մեծացնել 30 տոկոսով: Այս մասին նախազգուշացնում են գերմանացի գիտնականները: Ըստ մասնագետների` ջերմաստիճանի հանկարծակի տատանումները կարող են հանգեցնել ուղեղում պոտենցիալ մահացու կուտակումների առաջացման վտանգի մեծացմանը:
Գիտնականները պարզել են, որ 24 ժամվա ընթացքում դրսում օդի ջերմաստիճանի 2.9 աստիճանով նվազելու դեպքում ինսուլտների առաջացման վտանգը 11 տոկոս է: Սակայն նրանք, որոնք ունեն ինսուլտի բարձր վտանգ` կապված արյան բարձր ճնշման, ծխելու կամ ավելորդ քաշի հետ, վտանգը կազմում է 30 տոկոս:







































