ԱԷՄԳ-ն զեկույց է հրապարակել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Այդ մասին տեղեկացվում է կազմակերպության կայքում, գրում է gazeta.ru-ն:
ԱԷՄԳ-ի ղեկավար Յուքիա Ամանոն հայտարարել է, որ կազմակերպությունը հաստատում է Իրանի կողմից ատոմի վերաբերյալ համաձայնությունների իրականացման համար ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը:
Նա նաև հայտարարել է, որ զեկույցը հրապարակվել է, այն բանից հետո, երբ փորձագետները հաստատել են, որ Իրանը ձեռք է առել բոլոր միջոցները համաձայնությունների իրականացման փուլին անցնելու համար:
Ամանոն նշել է, որ Իրանի և ԱԷՄԳ-ի հարաբերություններն այս պահից սկսած նոր փուլ են մտնում, ինչը շատ կարևոր պահ է միջազգային ողջ հանրության համար:







































