«Ես երբեք իմ ընտանիքի անդամներին չեմ խառնել մասնավոր սեփականության գործերին, ինչպես է հնարավոր, որ այժմ պետական սեփականության հարցերը լուծեմ իմ ընտանիքի միջոցով»,- ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Գրուզիա նյուզ»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե լուրեր են պտտվում, որ պետական կադրային քաղաքականությանը միջամտում է Իվանիշվիլիի եղբայրը:
Ինչպես նշել է վարչապետը, դա բացառված է, քանի որ այդ հարցերում ինքը շատ խիստ է: «Թող իզուր լուրեր չտարածեն: Առաջին հերթին, ընտանիքում այդ գործին ոչ ոք չի խառնվում: Այդ հնարավորությունն ունի միայն իմ կինը, ով դա սկզբունքայնորեն չի անում: Եղբորս, մորս, հորս միջամտությունը բացառվում է: Ընտանեկան բիզնեսն ինձ միշտ էլ դուր չի եկել: Նախկինում, երբ նոր էի բիզնես սկսում, այդպիսի փորձեր եղել են, սակայն ես միանգամից կանխել եմ դրանք: Նրանք նույնիսկ նման փորձ էլ չեն արել», -նշել է Իվանիշվիլին:











































