Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար «Պարի Սեն Ժերմեն»-ը հյուրընկալվեց «Թուլուզ»-ին:
Հանդիպման 73-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի խփած գոլի շնորհիվ փարիզյան ակումբը տարավ իր տասներորդ անընդմեջ հաղթանակը և 23 միավորով գերազանցում է երկրորդ հորիզոնականն զբաղեցնող «Անժե»-ին:
Ֆրանսիայի առաջնություն. 21-րդ տուր. «Թուլուզ» – ՊՍԺ՝ 0:1
Գոլը՝ 73´ Զլատան Իբրահիմովիչ(0:1):








































