Saturday, 06 06 2026
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայտատուներից ոչ մեկը չի հաղթել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նոյեմբերի 9-ին ամփոփվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող` Երևան-Աշտարակ 11.71 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների մրցութային փաթեթները: Մրցույթին փաստաթղթեր ներկայացրած 3 կազմակերպությունները վերոնշյալ ճանապարհահատվածի վերակառուցման համար առաջարկել էին հետևյալ գները. ավստրիական “STRABAG International” ընկերությունը` 51,141 մլն ԱՄՆ դոլար, ամերիկյան` “Fele Technologies” ընկերությունը` 18,944 մլն ԱՄՆ դոլար, և իսպանական “MJGRUAS”-ը` 22,618 դոլար:
Հայտերի գնահատումից հետո հանձնաժողովը կայացրել է հետևյալ որոշումները. “STRABAG International” հայտատուն համապատասխանում է բոլոր առաջադրված պայմաններին, ունի փորձին վերաբերող որակավորում և ֆինանսական ռեսուրսներ` առաջարկվող պայմանագիրն իրականացնելու համար, սակայն հայտատուի առաջարկած գինը մոտ երկու անգամ գերազանցում է նախահաշվային գինը: Հանձնաժողովը որոշել է մերժել հայտը` գնի անընդունելի բարձր լինելու պատճառով:
“Fele Technologies” հայտատուն ներկայացրել է նվազագույն գինը, սակայն չի նշել հայտի գինը հայտի նամակում: Հայտերի բացման ընթացքում գինն ընթերցվել է ծալաթերթիկից: Հայտատուն չի ներկայացրել պահանջվող փորձի վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ, շինարարական աշխատանքների իրականացման համար առաջարկել է 22 ամիս` նախատեսված 17,5 ամիսների դիմաց: Հանձնաժողովը որոշել է մերժել հայտը պահանջվող փորձի ապացույցների բացակայության, շինարարական աշխատանքների համար սահմանված ժամկետի խախտման և հայտի նամակում հայտի գնի բացակայության պատճառով:
“MJGRUAS” հայտատուի մոտ չի բավարարում մրցութային փաստաթղթերով պահանջվող ասֆալտի վերամշակման, հողային աշխատանքների, ցեմենտ-բետոնե ծածկով ճանապարհների իրականացման մասով փորձը: Հանձնաժողովը որոշել է մերժել հայտը` պահանջվող փորձի բացակայության պատճառով:
Ելնելով վերը նշվածից` հանձնաժողովը որոշել է հայտատուներից ոչ մեկին հաղթող չճանաչել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում