Հունվարի 16-ի առավոտյան Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստները մեկնել են Դուբայ, որտեղից տեղափոխվելու է Աբու Դաբի: Մոսկովյան ակումբն ուսումնամարզական երեք հավաքներից մեկն անցկացնելու է ԱՄԷ-ում:
«Մայրաքաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Անեյնիչևի հետ ԱՄէ են մեկնել թիմի 25 ֆուտբոլիստներ: Այդ մասին հայտնում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:
Սակայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մոսկովյան ակումբի հետ Աբու Դաբի չի մեկնել: Նա, ինչպես նաև պաշտպան Կիրիլ Կոմբարովը կմարզվեն «Սպարտակ»-ի երիտասարդական թիմի հետ:









































