«Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի գլխավոր մարզիչ Կրեյգ Վայբելը հայտարարել է, որ ուրախ է հարձակվող Յուրա Մովսիսյանի վերադառնալու կապակցությամբ:
«Մովսիսյանն իսկական ռմբարկու: Վիճակագրության համաձայն՝ նա շատ արդյունավետ է գործում ցանկացած ակումբում: Ցանկանում ենք, որ մեր ակումբում հանդես գան բարձրակարգ ֆուտբոլիստներ, և Յուրան նրանցից մեկն է:
Շատ ուրախ ենք, որ նա վերադարձավ»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Վայբելի խոսքերը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը MLS-ի ակումբում հանդես եկել 2007-2009 թվականներին:







































