Paramount Pictures ստուդիան հրապարակել է «Օրինակելի որձ-2» կատակերգության նոր թրեյլերը, որի ռեժիսորը Բեն Սթիլերն է: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Նա և Օուեն Ուիլսոնը գլխավոր դերերն են խաղում այդ ֆիլմում: Սթիլլերի հերոսը «աշխարհի թիվ մեկ տղամարդ-մոդել» Դերեք Զուլանդերն է, իսկ Ուիլսոնը մարմնավորում է նրա մրցակից Հենսելին:
«Օրինակելի որձ»-ի առաջին մասը թողարկվել է 2001թ.:
«Օրինակելի որձ-2»-ի պրեմիերան նախատեսված է 2016թ. փետրվարի 12-ին:









































