Կուբայի իշխանությունները թույլտվություն են ստացել ԱՄՆ շուկայում գրանցելու ռոմի Havana Club հայտնի ապրանքանիշը՝ ԱՄՆ արտոնագրային և ապրանքանիշերի բյուրոյից ստանալով ընդամենը 15 օրվա արտոնագիր, հայտնում է The Wall Street Journal-ը:
Սակայն ձեռնարկությունը խնդրել է արտոնագրման ժամկետը երկարացնել ամենաքիչը 10 տարով: Պարբերականը նշում է, որ հավանաբար այդ խնդրանքը կբավարարվի:
Նշվում է, որ Կուբան տվյալ բրենդի իրավունքի համար վաղուց վեճի մեջ է Bacardi մասնավոր ընկերության հետ, որն արդեն 20 տարի պնդում է այդ առևտրային մակնիշի իր իրավունքները: Պարբերականը նշում է, որ Bacardi-ն իր Havana Club ռոմը ԱՄՆ տարածքում վաճառում է սկսած 1994 թվականից:







































