Համացանցում հայտնվել է «Գաղտնի նյութեր» հայտնի հեռուստասերիալի 10-րդ սեզոնի նոր թրեյլերը, հայտնում է gazeta.ru-ն:
Նոր սեզոնն էկրան կբարձրանա 13 տարվա ընդմիջումից հետո: Գլխավոր հերոսներին՝ ՀԴԲ գործակալներ Ֆոքս Մալդերին և Դան Սքալլիին նախկինի պես կմարմնավորեն դերասաններ Դևիդ Դուխովնին և Ջիլլիան Անդերսոնը:
Սերիալն առաջին անգամ եթեր է դուրս եկել 1993թ. սեպտեմբերին և վերջացել է 2002թ. մայիսին:











































