YouTube-ի օգտատերերը գնահատել են օրիգինալ տեսանյութը, որտեղ գլխավոր հերոսը՝ կպչուն կզաքիսը փորձում է գրավել կատվի ուշադրությունը: Կատուն մեծ ջանք է գործադրում, որպեսզի պահպանի անդրդվելիությունը, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:
When your friend is annoying տեսանյութի կատուն ունի կպչուն ընկեր, որն իր չափերով կատվից փոքր է կրկնակի կամ եռակի: Տեսանյութում կզաքիսը փորձում է գրավել կատվի ուշադրությունը նրան հարվածելով ու կծելով, սակայն կատուն պահպանում է հանգստությունը:
Տեսանյութը YouTube-ում ունեցել է գրեթե 13 հազար դիտում:








































