Դեղորայքը, որը Ֆրանսիայում հանգեցրել է 8 մարդու հոսպիտալացման, ստացել են 90 կամավորներ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենին:
Տվյալ պահին հայտնի է ծանր վիճակում 5 մարդու հոսպիտալացման և կլինիկական փորձարկումների մասնակիցներից մեկի ուղեղի մահվան դեպքի մասին: Փորձարկումն իրականացրել է պորտուգալական Bali դեղագործական ընկերությունը:
Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մինչ դեղորայքն ընդունելը նրանք բոլորը առողջ են եղել: Նրանք դեղն ընդունել են Ռենն քաղաքի լաբորատորիայում՝ մասնագետների հսկողությամբ:
Մարդը, ում մոտ ուղեղի մահ է արձանագրվել, հիվանդանոցում է հայտնվել երկուշաբթի օրը, մյուսները՝ չորեքշաբթի և հինգշաբթի: Նրանք 28-49 տարեկան տղամարդիկ են:
Դեղորայքն ազդում է մարդու օրգանիզմում ցավի վեահսկման համակարգի վրա: Տվյալ պահին փորձարկումները դադարեցված են:







































