Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին նշել է, որ իր թիմը չպետք է կախվածություն ունենա մեկ ֆուտբոլիստից, տեղեկացնում է ВВС-ն:
Ըստ չիլիացի մասնագետի՝ Վենսան Կոմպանիի բացակայությունը չպետք է անդրադառնա թիմի անհաջողությունների վրա:
«Վնասվածքները նույնն են, ինչ անցյալ մրցաշրջանում: Մանգալան, Ֆերնանդինյոն, Բոնին, Կոմպանին և Նասրին վնասվածքներ ունեն: Ագուերոն մոտ է ապաքինվելուն:
Նա լավ է աշխատում: Ինչ վերաբերում է Կոմպանիին, ապա կարծում եմ, որ թիմը չպետք է կախվածություն ունենա մեկ ֆուտբոլիստից»,- հայտարարել է Պելեգրինին:







































