«Նոր Հայաստան»-ից հայտնել են, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են այլ խուց, նա հացադուլ է հայտարարել:
Այնուհետև նրան տեղափոխել են այլ հացադուլավորների մոտ, որոնց շրջանում եղած քրեականները փորձել են բախում հրահրել Գևորգի հետ, ինչից հետո Գևորգին տեղափոխել են առանձին պատժախուց: Հայկ Կյուրեղյանն ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի նույնպես հացադուլ է հայտարարել: Զորուհի Փոստանջյանը քիչ հետո լինելու է Նուբարաշեն ՔԿՀ-ում, որտեղ տեսակցելու է Հայկին և Գևորգին:








































