Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան վստահ է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին իր թիմի ունեցած անհաջողությունները մի շարք օբյեկտիվ պատճառներ ունեն:
«Այս մրցաշրջանի ընթացքում մենք շատ բան սովորեցինք: Սա բարդ տարի էր, քանի որ բազմաթիվ վնասվածքներ ունեցանք, իսկ ակումբի գլխավոր մարզիչը մոտ երկու ամիս բացակայում էր թիմից: Սակայն հաջորդ մրցաշրջանում ամեն բան այլ կլինի»,- նշել է մասնագետը:
Հավելենք, որ ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Վիլանովան, ով քաղցկեղի դեմ բուժման կուրս է անցնում, կրկին ԱՄՆ է մեկնելու` բժշկական հետազոտության ենթարկվելու նպատակով:








































