Իրանը հերքում է տեղեկությունն այն մասին, որ Սիրիայի զենքի պահեստներում, որոնց իսրայելական ավիացիան հարված է հասցրել, իրանական զենք է գտնվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Մասուդ Ջեզայերին հերքել է «արևմտյան և իսրայելական ԶԼՄ-ների քարոզչական հայտարարությունները, որոնցում հաստատվել է, թե Սիրիայում իսրայելական ավիառեյդերի թիրախը եղել են իրանական զենքի պահեստները»:
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Դամասկոսի արվարձանում իսրայելական ավիահարձակման թիրախը կարող էին լինել իրանական արտադրության Fateh-110 հրթիռներով պահեստները: Նշվում է, որ այդ հրթիռները նախատեսված են եղել լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» խմբավորման համար:








































