Արևմտյան ԶԼՄ-ները հաստատում են, որ 23-ամյա Մայլի Սայրուսը և 26-ամյա դերասան Լիամ Հեմսվորթը կրկին միասին են: Ավելին՝ հավանաբար նրանք շուտով կրկին կնշանադրվեն՝ հայտնում է Spletnik.ru-ն:
Հիշեցնենք, որ 2013 թվականին հարսանիք անելու սիրահարների որոշումը ավարտվեց բաժանմամբ: Սակայն նրանք որոշել են ամեն ինչ նորից սկսել:
«Նրանք արդեն քննարկում են հարսանիքը: Մայլին ասում է, որ անհամբերությամբ է սպասում այն օրվան, երբ ինքը կդառնա միսիս Հեմսվորթ, և ուզում է ամուսնանալ որքան հնարավոր է՝ շուտ: Հնարավոր է՝ հանդիսավոր արարողությունը կայանա արդեն գարնանը: Նա ուզում է հսկայական արարողություն»,- հայտնել է զույգին մոտ աղբյուրը:












































