ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրավերով պաշտոնական այցով մայիսի 7-9 ը Երևան կժամանի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Վերահսկիչ պալատի նախագահ դոկտոր Հարիբ ԱԼ Ամինի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել hամագործակցության պայմանագիր: Պատվիրակությունը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Մադենադարան :
Հայաստանի և ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինների շփումներն ակտիվացել են վերջին երկու տարիների ընթացքում: 2011 թվականին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի Աբու Դաբի կատարած պաշտոնական այցի ընթացքում կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել ակտիվացնել երկխոսությունն ու զարգացնել համագործակցությունը:









































