Ամերիկյան «Նյու-Յորք Սիթի»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն չի կարոտել Իտալիան, տեղեկացնում է Corriere della Sera-ն:
«Հաճույք եմ ստացել այն ժամանակներից, երբ հանդես էի գալիս «Յուվենտուս»-ում և «Միլան»-ում: Չեմ ցանկանում վերադառնալ Իտալիա:
Ի նկատի չունեմ իմ ընտանիքին և ընկերներին: Ես նրանց կարոտել եմ: Իմ առաջնային նպատակը «Եվրո-2016»-ում հանդես գալն է: Տեսնենք, թե ինչ կլինի»,- հայտարարել է Պիրլոն:









































