Սիրիայում ահաբեկիչների օբյեկտների ռմբակոծության ընթացքում սիրիական ՄիԳ-29 կործանիչներն աջակցել են ռուսական Սու-25 գրոհայիններին: Այս մասին հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Ռուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերի Սու-25 ինքնաթիռների և Սիրիայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռների անձնակազմերը Սիրիայի երկնքում համատեղ մարտական առաջադրանք են կատարել: Միգ-29 կործանիչների զույգը աջակցություն է իրականացրել օդում ռուսական գրոհայիններին, որոնք հարվածներ են հասցրել ահաբեկիչների ենթակառույցային օբյեկտներին»,- ասվում է նախարարությունում:
Նշվում է, որ ռուսական և սիրիական զորքերն առաջին անգամ են Սիրիայում օդային օպերացիա իրականացրել:









































