Գերմանիայի ՆԳՆ տեղեկություններով՝ Գերմանիայում բարձր է փարիզյան սցենարով ահաբեկչությունների իրականացման հավանականությունը։ Այս մասին հայտնում է Bild թերթը։
Պարբերականը հղում է անում ՆԳՆ գաղտնի զեկույցին, որը նվիրված է անվտանգության ոլորտում իրավիճակին։ Փաստաթղթում ասվում է, որ երկիրը բռնության փաստացի թիրախ է, որը կարող է դրսևորվել ցանկացած ժամանակ պետական և քաղաքացիական հաստատությունների, ինչպես նաև պետական ծառայողների և խաղաղ բնակիչների դեմ հանցագործությունների տեսքով։
Պարբերականը նշում է, որ մեծ վտանգ են ներկայացնում նրանք, ովքեր կռվում են Սիրիայում ջիհադիստական խմբավորումների կողքին։ 850 գերմանացիներ միացել են ահաբեկիչներին, մոտ 300-ը վերադարձել է Գերմանիա։
Թերթի տեղեկություններով՝ ևս 420 մարդ համարվում է վտանգավոր իսլամիստ և գտնվում է Քրեական գործերով դաշնային գերատեսչութան վերահսկողության տակ։








































