Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ի դեմ խաղում պարտություն կրելուց հետո «Վոլգա»-ի և Հայսատանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովն ասել է, որ պարտության պատճառներն իրեն անհայտ են:
«Ես չեմ կարող պատասխանել հարցին, թե ինչու՞ մեզ չի հաջողվում հաղթանակ գրանցել հենց Կրասնոդարում: Պատրաստվում էինք խաղալ միայն հաղթանակի համար: Շոգ էր, բայց մրցակիցը խաղում էր նույն պայմաններում:
Մեզ, հավանաբար, խանգարեց այն հանգամանքը, որ առաջին գոլը խփեց «Կրասնոդար»-ը: Պետք է միավորներ վաստակել յուրաքանչյուր խաղում: Կփորձենք մեր առավելագույն հնարավորությունները ցուցադրել և հաղթանակներ տանել հաջորդ բոլոր հանդիպումներում»,- «Վոլգա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Սարկիսովի խոսքը:









































