Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իրենք կատարում են Վրաստանի իշխանությունների առջև ստանձնած բոլոր պարտավորությունները։
Ամփոփելով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի ու նրա կառավարության անդամների հետ հանդիպման արդյունքները՝ Աբդուլաևը հայտարարել է, որ բանակցություններն անցել են լավ:
«Ընդունելության համար շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի իշխանություններին։
SOCAR Georgia նախագիծն աշխատում է լավ։ Մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները, որոնց ստանձնել ենք Վրաստանի իշխանությունների առջև։ Չնայած նավթի ու գազի հետ կապված բարդություններին՝ մենք ամեն դեպքում կատարում ենք պարտավորությունները»,- ասել է նա։
SOCAR-ի ղեկավարը Թբիլիսի է ժամանել հունվարի 13-ին և վերադարձել է հունվարի 14-ին։








































