Մայիսի 5-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի շինարարական քոլեջի սենյակներից մեկում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.41-ին, մարվել` 23.04-ին: Այրվել է սպորտդահլիճի փայտե հատակից 30 քմ հատված:











































