Մարդիկ դարձել են այն երկրաբանական ուժը, որը հետ է մղել հաջորդ սառցե դարաշրջանի գալուստը: Այդպիսի եզրակացության են հանգել գերմանացի գիտնականները՝ Nature ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:
Պոտսդամի ինստիտուտի կլիմայի ազդեցության հարցերով հետազոտողները պարզել են, որ մոլորակի վրա ածխածնի հավասարակշռությանը մարդկանց նույնիսկ սահմանափակ միջամտությունը հաջորդ սառցե դարաշրջանի գալուստը հետաձգում է հարյուր հազար տարով:
Կառուցելով Երկրի կլիմայի մոդելը, որի ժամանակ հաշվի են առել մթնոլորտային, ծովային, սառցադաշտային գործոնները, ինչպես նաև ածխածնի գլոբալ ցիկլը, կլիմայագետները հաշվարկել են CO2-ի արտանետումների ազդեցությունը հյուսիսային կիսագնդում սառույցների ծավալի վրա: Ածխածնի երկօքսիդի նույնիսկ ոչ մեծ արտանետումները կազդեն սառցադաշտերի վրա տասնյակ հազար տարիներ:
«Նույնիսկ առանց հաշվի առնելու կլիմայի տեխնածին փոփոխությունները՝ նոր սառցե դարաշրջանը պետք է սկսվի ոչ շուտ, քան 50 հազար տարի հետո: Սակայն մեր հետազոտությունը ցույց է տվել, որ գազի, ածխի և նավթի այրումից CO2 գազի արտանետումները այդ ժամկետը կարող են հետ մղել ևս 50 հազար տարով: Ըստ էության` մենք բաց ենք թողնում մի ամբողջ շրջան. դա չտեսնված երևույթ է»,- նշել է հոդվածի գլխավոր հեղինակ Անդրեյ Գանոպոլսկին:











































