Կանադան դեմ է Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելուն, քանի որ դրա շարքերը լի են «արմատական ջիհադիստներով»: Այս մասին կանադական CTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի արտգործնախարար Ջոն Բերդը:
«Կանադան Արևմուտքի այն քիչ երկրներից է, որը չի ճանաչում սիրիական ընդդիմությանը: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ դրանց շարքերում բավականին շատ է ծայրահեղականների թիվը՝ ամբողջ աշխարհից»:
Արտգործնախարարը հատկապես անհանգստացնող է համարել այն հանգամանքը, որ ընդդիմադիրների շարքերում են «Ալ-Քաիդայի» հետ կապված ծայրահեղականները:
«Բոլոր երկրների շահերից է բխում, որ թույլ չտանք նրանց ձեռքում զենք հայտնվի»,- ասել է նախարարը:










































