Կալիֆոռնիա նահանգում գնվել է Powerball վիճակախաղի հաղթող տոմսը ռեկորդային՝ մոտ 1,59 մլրդ դոլար ջեք-փոթով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով վիճակախաղի ներկայացուցիչներին:
«Մենք հաղթող ունենք Կալիֆոռնիայում»,- Twitter-ում հայտնել են նրանք:
Միաժամանակ, դեռ հայտնի չէ՝ արդյոք միայն մե՞կ տոմս է շահել, թե՞ այն կկիսեն մի քանի երջանիկներ: «Մենք դեռ սպասում ենք մյուս նահանգներից ստացվող արդյունքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Reuters-ը հայտնում է, որ «երջանիկ տոմսը» ձեռք է բերվել Չինո-Հիլզ քաղաքում՝ Լոս Անջելեսից ոչ հեռու:












































