ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իշխանության ներկայացուցիչների և ընդդիմության միջև ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվելիք բանակցությունների արագացման կարևորությունը: Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը:
«Առաջնորդները քննարկել են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի անհապաղ ներդրման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ երկու երկրների առաջնորդները «նշել են Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների և ռեժիմի՝ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվելիք արդյունավետ բանակցությունների արագացման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը՝ հատկապես բռնության մակարդակի նվազեցման և սիրիացի ժողովրդի մարդասիրական կարիքները լուծելու ուղղությամբ»:










































