«Պալերմո»-ի դեմ խաղից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ հպարտանում է իր սաներով:
«Մենք անչափ ուրախ ենք: Հպարտանում եմ իմ սաներով: Ընթացիկ մրցաշրջանում բարդ էր չեմպիոնի տիտղոս նվաճել: Ճիշտ է, մենք ֆավորիտ էինք համարվում, սակայն Չեմպիոնների Լիգան շատ ուժ և էներգիա է խլում:
Ցանկանում եմ խոսել նաև այն մասին, ինչ այդքան մեծ հետաքրքրություն է առաջացրել լրագրողների շրջանում: Խոսքս հանդերձարանում կատարվածի մասին է: Ես պատրաստվում էի լոգանք ընդունել: Սաներս էլ որոշեցին օգնել ինձ և արդյունքում ես հայտնվեցի սառը ցնցուղի տակ»,- Football-italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքը:







































