Կալիֆոռնիայի Վենտուրա շրջանում և Սան Ֆերնանդոյի հովտում գրանցված օդի ջերմաստիճանի անկումը թույլ է տվել հանգցնել տարածաշրջանի բնական հրդեհների մոտ 70 տոկոսը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի հրշեջ ծառայությանը:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ գիշերը ջերմաստիճանը հասել է 13-ի, ինչը նկատելի դեր է խաղացել հրդեհի տարածմանը հակազդելու գործում, տեղայնացվել են բնակելի տների մոտ գտնվող հրդեհի օջախները: Մասնագետի խոսքով՝ հրդեհից տուժել կամ ոչնչացել են 15 բնակելի տուն, 5 կոմերցիոն շինություններ. տուժածներ չկան:
Հրդեհը բռնկվել էր մայիսի 2-ին՝ ենթադրաբար կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Հրշեջները բնակիչներին և հյուրերին նախազգուշացնում են զգոն լինելու անհրաժեշտության մասին, քանի որ չորային կլիման ու քամին ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակ:











































