ԱՄՆ 3 նահանգների՝ Մասաչուսեթսի, Նյու Ջերսիի և Կոնեկտիկուտի իշխանությունները հրաժարվել են իրենց գերեզմանատներում տեղ հատկացնել՝ հողին հանձնելու համար 26-ամյա հավանական ահաբեկիչ Թամերլան Ցարնաևի մարմինը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Մասնավորապես հրաժարվել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի վարչակազմը, որտեղ ապրել է Ցարնաևը: Այժմ ահաբեկչի մարմինը գտնվում է նույն նահանգի Վուսթեր քաղաքի դիահերձարանում:
Օրվա ընթացքում քաղաքի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացրել՝ պահանջելով երիտասարդին հուղարկավորել ԱՄՆ սահմաններից դուրս: Թամերլանի մորեղբայրը՝ Ռուսլան Ցարնին, նշել է, որ իր զարմիկը «ապրել և մեծացել է Ամերիկայում, ԱՄՆ-ը նրա հայրենիքն է: Նա պետք է հողին հանձնվի այստեղ»:
Իսկ տեղի թաղման բյուրոյի սեփականատեր Ստեֆան Փիթերը հայտարարել է. «Մենք մարդկանց թաղում ենք՝ անկախ այն բանից, թե ովքեր են նրանք եղել կյանքի ընթացքում, կթաղենք նաև Ցարնաևին: Եթե մեզ մերժել են Քեմբրիջում և այլ վայրերում, դա չի նշանակում, որ մենք չենք կարող հուղարկավորել նրան»:






































