Մեզ հասած տեղեկություններով՝ կառավարության վաղվա նիստում գործադիրը որոշելու է դպրոցներում ու մանկապարտեզներում արձակուրդների երկարացման հարցը: Կառավարությունում այս առթիվ տարակարծություններ կան:
Խնդիրն այն է, որ աշխատող ծնողները չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը, քանի որ մանկապարտեզները չեն գործում, մյուս կողմից մանկապարտեզներում ու դպրոցներում մեծ է վիրուսների, այդ թվում՝ խոզի գրիպի տարածման վտանգը:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ արդեն իսկ մեկ շաբաթով երկարաձգվել են ձմեռային արձակուրդները:












































