Collider-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռեժիսորների գիլդիան (DGA) հայտարարել է իր մրցանակի թեկնածուների մասին։ Պարգևի թեկնածուներ են դարձել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն («Ողջ մնացածը»), Թոմաս Մակքարտին («Ուշադրության կենտրոնում»), Ադամ Մակքեյը «Նվաստացման խաղ», Ջորջ Միլերը («Խելագար Մաքսը. Կատաղության ճանապարհ») և Ռիդլքի Սքոթը («Մարսեցին»)։
Պարբերականն ընդգծում է, որ վերջին մի քանի տարիներին DGA-ի թեկնածուների ցուցակը ճշգրտորեն համընկել է «Լավագույն ռեժիսոր» կատեգորիայում «Օսկարին» հավակնողների ցուցակին։
Ավելին՝ DGA-ի մրցանակի դափնեկիրն 9 տարի անընդմեջ «Օսկար» է ստացել «Լավագույն ֆիլմի» համար։ «Օսկարի» մրցանակի դափնեկիրների անունները կհրապարակվեն հունվարի 14-ին։









































