Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ԵԱՀԿ բոլոր գործընկերներին ահաբեկչության դեմ պայքարում համախմբված գործողությունների կոչ է արել։ «Մենք ավելի համախմբված կգործենք ահաբեկչության դեմ բոլոր մակարդակներում»,- նրա խոսքերն է մեջբերում Գերմանիայի ԱԳՆ մամլո ծառայությունը։
Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է աշխատանք բոլոր մակարդակներում՝ հակամարտությունների դեէսկալացիայից մինչև ոստիկանության աշխատանք և երիտասադների գլխում վնասակար գաղափարախոսության դեմ պայքար։
«ԵԱՀԿ-ն արդեն ակտիվորեն գործում է բազմաթիվ մակարդակներում, և մենք պետք է միասին տանենք այդ աշխատանքը նաև հետագայում»,- ասել է Շտայնմայերը։
Նախարարը նաև նշել է, որ երեքշաբթի Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը չի վախեցնի միջազգային հանրությանը՝ փոխանցում է RIA Novosti-ն։







































