Ամերիկյան Amazon-ը հայտնել է կիսահաղորդչային արտադրանքի շուկա դուրս գալու մասին՝ տեղեկացնում է Bloomberg-ը: Ընկերությունը մտադիր է վաճառել իր չիպերը ռոութերների, դատա-կենտրոնների, «իրերի համացանցի» և այլնի համար:
Amazon-ի պրոցեսորների մշակմամբ զբաղվում է իսրայելական Annapurna սթարթափը, որն ամերիկյան ընկերությունը 350 մլն դոլարով գնել է 2015թ.: Ձեռք բերված ակտիվի ինժեներների օգնությամբ ստեղծվել է Alpine հոսքագիծը, որում ընդգրկվել են ARMv7 և ARMv8 միջուկներով չիպեր: Միկրոսխեմաներն աջակցում են ОС Linux-ը և FreeBSD-ը և ունեն PCIe Gen 3 ինտերֆեյս, 10 GbE ցանցային պորտ և DDR4:
Նորույթն արդեն պատվիրել են ASUS, Netgear և Synology ընկերությունները:
Bloomberg-ը նշում է, որ Alpine չիպերը չեն կարող օգտագործվել բարձր արտադրողական ծառայությունների շուկայում, որտեղ գերիշխում է Intel-ը, դրանք ուղղորդված են քիչ հզորությամբ համակարգերին՝ սկավառակային պահոցների և ցանցային սարքավորումների համար:











































