Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի գործարկումը պլանավորված է ընթացիկ շաբաթվա վերջին։ Դրա մասին գործակալությանը հայտնել է ծրագրի իրագործման ընթացքին իրազեկ դիվանագիտական աղբյուրը. «Այսպես կոչված գործարկման օրը տեղի կունենա այս շաբաթվա վերջին»։ Իրանն ու «վեցյակը» միջուկային գործարք են կնքել 2015 թվականի հուլիսի 14-ին Վիեննայում։










































